ՓԱՐԻԶՈՒՄ ՍԿՍՎԱԾ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը հաստատել է նախագահ Իլհամ Ալիեւի Փարիզում ավարտված այցելության եւ Մոսկվա կատարելիք այցի փոխկապակցվածությունը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից: «Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, Ռուսաստանը` նույնպես: Դա նշանակում է, որ թե՛ Փարիզում, թե՛ Մոսկվայում նախագահի օրակարգում առաջին տեղը կզբաղեցնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը»,- ասել է նախարարը Բաքվի «Էխո» թերթին: Բացի այդ, նրա խոսքերով` Ռուսաստանը Ադրբեջանի մերձավոր պատմական հարեւանն է, ինչպես նաեւ ադրբեջանական մեծ սփյուռքի հայրենքը: ֆրանսիական կողմի հետ սկսված երկխոսությունը կշարունակվի Մոսկվայում, հավաստիացրել է Գուլիեւը: Նշենք, որ Ի.Ալիեւի այցը Ռուսաստանի մայրաքաղաք նախատեսվում է ընթացիկ տարվա փետրվարի սկզբին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---