ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՇՎԵԴԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Շվեդիայի վարչապետներ Անդրանիկ Մարգարյանն ու Գորան Պերսոնը Ստոկհոլմում քննարկել են հայ-շվեդական հարաբերությունների հեռանկարները տնտեսության, գիտության եւ մի շարք այլ ոլորտներում: Ինչպես հաղորդել են Հայաստանի կառավարության մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում Շվեդիայի վարչապետը նշել է, որ տպավորված է տնտեսական ցուցանիշներով, որոնց Հայաստանը հասել է վերջին մի քանի տարում` գտնվելով այդքան անբարենպաստ արտաքին պայմաններում: Գ.Պերսոնը ողջունել է Հայաստանի պատրաստակամությունը համագործակցելու հարեւան երկրների հետ, ավելացնելով, որ Եվրամիությանն անդամակցության ճանապարհին գտնվող Թուրքիան պետք է լավ հարաբերություններ ունենա իր բոլոր հարեւանների հետ: Հիշեցնենք, որ հայկական կառավարության ղեկավարը գտնվում է Ստոկհոլմում այնտեղ ընթացող ցեղասպանությունների կանխարգելման թեմայով միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---