Հայերը հաղթել են արտաճանապարհային մեքենաների վարման «Բակուրիանի 2012» միջազգային մրցույթում![]() 28 փետրվարի 2012 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 24-26-ը կայացած ձմեռային պայմաններում արտաճանապարհային մեքենաների վարման «Բակուրիանի 2012» միջազգային մրցույթին Հայաստանի մասնակիցները հաղթանակներով են վերադարձել, տեղեկացնում են ԱրմենՏելի մամլո ծառայությունից։ Բակուրիանիում Jeep-Trial դասի ավտոմոբիլային մրցումներն անցկացվեցին Standart, Extreme և Monster անվանակարգերում: Standart անվանակարգում առաջին տեղը գրավեց Գարի Գասպարյանը, ով հանդես եկավ Mitsubishi Pajero 3 մեքենայով: Extreme դասում լավագույն վարորդը Հայաստանից Լյուդվիգ Երմազյանն էր, ով այս մրցույթին մասնակցեց Jeep Wrangler մակնիշի մեքենայով` 24 թիմերի մեջ գրավելով չորրորդ տեղը: Մնացած բոլոր մրցանակային տեղերը գրավեցին Վրաստանի թիմերը: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցեց 38 թիմ Հայաստանից, Ավստրիաից, Ադրբեջանից, Վրաստանից և Թուրքիայից: Հայաստանյան թիմերը մասնակցեցին այս մրցույթին էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի և «ԱրմենՏել» (ապրանքանիշը Beeline) ընկերության աջակցության շնորհիվ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |