28 փետրվարի 2012 - 18:51 AMT
Mercedes-Benz-ը երեք տարվա ընթացքում կթողարկի 10 նոր մոդելներ

Mercedes-Benz ավտոարտադրողը հայտարարել է առաջիկա տարիներին պլանների մասին: Մինչև 2015-ը ընկերությունը կթողարկի 10 նոր մոդելներ և կնորացնի ևս 22-ը:

Ընկերության ղեկավար Դիթեր Ցետշեի խոսքով, C, E, S դասի առանցքային մոդելները կմնան շուկայում, բայց կթողարկվեն մի քանի նորույթներ: Բացի դրանից առաջիկա երկու տարիներին S դասի հիման վրա կհայտնվի նոր ավտոմեքենա՝ այն կփոխարինի Maybach-ին: