Հայաստանի հավաքականը Կիպրոսում տեղի ունեցած ընկերական խաղում 0:2 հաշվով զիջեց Սերբիայի հավաքականին: 15-րդ րոպեին հաշիվը բացեց Զդրավկո Կուզմանովիչը, իսկ 30-րդ րոպեին այն կրկնապատկեց լոնդոնյան «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը:
Երկրորդ խաղակեսում առավելությունը Հայաստանի ձեռքում էր, ընտրանին մի շարք վտանգավոր պահեր ստեղծեց սերբերի դարպասի մոտ, սակայն չկարողացավ գրավել այն:
Վաղը Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կունենա Կանադայի հավաքականի հետ: