ԹԲԻԼԻՍԻՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ՃՆՇՈՒՄԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻՆ ՎԱՌԵԼԻՔ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ԱԽԱԼՔԱԼԱՔՑԻՆԵՐԻ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Ռուսական ռազմակայանները Վրաստանի տարածքից դուրս բերելու վերաբերյալ ռուս-վրացական միջպետական բանակցություններին զուգընթաց զգալիորեն մեծանում է Թբիլիսիի ճնշումը վերոնշյալ ռազմակայանների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Ա-ինֆո» գործակալությունը վկայակոչելով հավաստի աղբյուրներ, Թբիլիսիի գաղտնի հրամանով Ախալքալաքի շրջանի ուժային կառույցները սկսել են խստորեն վերահսկել այն կազմակերպություններն ու անհատ անձանց, որոնք տնտեսական կապեր են պահպանում շրջանում տեղակայված 62-րդ ռուսական ռազմակայանի հետ: Խնդիրը կայանում է նրանում, որ վառելանյութով, գյուղմթերքով եւ այլ անհրաժեշտ ապրանքներով ռազմակայանը ապահովվում է տեղի ձեռներեցների կողմից կամ նրանց միջնորդությամբ: Նույն աղբյուրը հաղորդել է, որ շուտով այդ կազմակերպությունները եւ ձեռներեցները Թբիլիսիի ուղղակի կամ անուղղակի ճնշման տակ կարող են հրաժարվել ռազմակայանի հետ ունեցած գործարքներից: Միեւնույն ժամանակ, վրացական պետավտոտեսչությունը զգալիորեն կոշտացրել է վերաբերմունքը ռազմակայանին պատկանող ավտոմեքենաների նկատմամբ: Վերջերս Մառնեուլում մի քանի օր շարունակ ապօրինաբար պահվել են ռազմակայանին պատկանող 5 բեռնատար, ինչը վնաս է պատճառել տնտեսավարող կողմերին: Հիշեցնենք, որ Ախալքալաքը Վրաստանի այն շրջաններից մեկն է, որտեղ կոմպակտ հայեր են բնակվում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---