«ԳՈՒՅՔ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌԴ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՍՆԵԼ 500 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ներդրումների ծավալը «Գույք պարտքի դիմաց» պայմանագրի շրջանակներում նրան հանձնած հայկական հինգ ձեռնարկություններում կարող է կազմել 50-ից մինչեւ 500 մլն դոլար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե ինչ ծրագրեր կիրականացնի ռուսական կողմը, բացատրել է նա: Ինչպես իր հերթին նշել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, այդ հինգ ձեռնարկությունների զարգացման ծրագրերը ռուսական կողմը կներկայացնի արդեն ընթացիկ տարում: Նրա խոսքերով` եւ Հայաստանը, եւ Ռուսաստանը շահագրգռված են տվյալ ձեռնարկությունների արդյունավետ աշխատանքի առնչությամբ: Հիշեցնենք, որ Հայաստանը պետպարտքի մարման հաշվին Ռուսաստանին է հանձնել «Մարս» ՓԲԸ, Կառավարման ավտոմատացված համակարգերի եւ Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտները, Նյութաբանության արտադրական եւ գիտահետազոտական ձեռնարկությունը, ինչպես նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի ունեցվածքային համալիրը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---