29 փետրվարի 2012 - 09:32 AMT
«Չորրորդ ինքնիշխանություն». Նախագահականում ծանր են ընդունել Օսկանյանի ընդգրկումը ԲՀԿ

«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկությունների համաձայն` նախագահականում շատ ծանր են ընդունել Վարդան Օսկանյանի ընդգրկումը ԲՀԿ կուսակցության շարքերը, հատկապես «Երկիր Մեդիայից» նրա հնչեցրած քննադատությունը ՀՀԿ-ի վերաբերյալ և Կոնգրեսի նկատմամբ վերջինիս անթաքույց ռեվերանսները:

Նրանք կատարվածի գլխավոր մեղավոր են համարում ԲՀԿ խոսնակ Խաչիկ Գալստյանին, որին համարում են Սերժ Սարգսյանի «մարդը» ԲՀԿ-ում: Ըստ նրանց, Գալստյանը պետք է կարողանար խոչնդոտել Վարդան Օսկանյանի մուտքը ԲՀԿ: