2014թ Աշխարհի առաջնության երկրպագուները կկարողանան գարեջուր բերել մարզադշտ

2014թ Աշխարհի առաջնության երկրպագուները կկարողանան գարեջուր բերել մարզադշտ

PanARMENIAN.Net - Բրազիլիայի խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է սպորտային օբյեկտներում գտնվելու մասին օրենքի փոփոխությունները: Դա արվել է հանուն 2014թ ֆուտբոլի աշխարհի առաջնության, որը տեղի կունենա Բրազիլիայում:

Փոփոխությունների շնորհիվ երկրպագուները կկարողանան մարզադաշտ բերել գարեջուր, ինչը նախկինում անհնար էր` սպորտային կառույցներում ալկոհոլի դաշնային արգելքի պատճառով: Հնարավոր է նաև թույլ ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլատվություն:

Նոր ծրագիրը դեռևս պետք է հաստատվի բրազիլական խորհրդարանի երկու պալատներում: Փոփոխությունները խիստ քննադատության են ենթարկվել մի շարք խորհրդարանականների կողմից, հայտնում է sport-express.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---