Sukhoi Superjet երկրորդ ինքնաթիռը «Արմավիայի» տնօրինությանը կհանձնվի ապրիլին

Sukhoi Superjet երկրորդ ինքնաթիռը «Արմավիայի» տնօրինությանը կհանձնվի ապրիլին

PanARMENIAN.Net - Sukhoi Superjet երկրորդ ինքնաթիռը «Արմավիայի» տնօրինությանը կհանձնվի ապրիլին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ազգային ավիափոխադրող ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: «Ըստ ժամանակացույցի, այն պետք է ստացվեր մարտին, սակայն դա տեղի կունենա ապրիլին: «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ն դեռ չի սովորել ժամանակին թողարկել ինքնաթիռները, առաջինները մի քիչ դժվար են գնում»,-հայտարարել է նա:

Ավիաընկերության ղեկավարը հայտնել է նաև, որ ինքնաթիռն արդեն ներկվել է «Արմավիայի» գույներով և կկրի դերասան Մհեր Մկրտչյանի անունը: Միխայիլ Բաղդասարովը հավելել է, որ ընկերությունը մտադիր է առաջիկայում համալրել իր ավիապարկը 321 և 320 աէրոբուսներով, «զարկ տալու համար զբոսաշրջային ուղղություններին»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---