Կենսաթոշակառուն կգրի 1 դիմում, իսկ մնացած խնդիրները կլուծի համակարգը

PanARMENIAN.Net - Կենսաթոշակառուների հաշվառման նոր տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները դեռ շարունակվում են:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը՝ նշելով, որ ամեն ինչ միանգամից անել հնարավոր չէ, և ամենայն հավանականությամբ համակարգը կներդրվի ամռանը:

«Պետք է ստեղծվի տեղեկատվական բազա, որ կենսաթոշակառուների կարգավիճակի մասին ամբողջական տվյալներ ունենանք: Մինչև 1998 թվականը բոլոր կենսաթոշակները նշանակվում էին փաստաթղթերի հիման վրա: Չի եղել տեղեկատվական բազա: Այդ է պատճառը, որ հաճախ պարզ է դառնում՝ շատ մարդկանց կրկնակի կենսաթոշակ են նշանակել: Բայց քանի որ բոլոր քայլերը հստակ ձևակերպված չէին, չենք կարող որևէ մեկին մեղադրել»,- մանրամասնեց Ասատրյանը:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ նշեց, որ իրենք աշխատում են 5-7 տարիների ընթացքում ստեղծել այնպիսի համակարգ, որ կենսաթոշակառուն միայն մեկ դիմում գրի, «իսկ մնացած խնդիրները կլուծվեն բազայի տվյալների հիման վրա»:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---