ՈՒԵՖԱ-ն հայտարարել է Եվրոպական ակումբների ասոցիացիայի հետ նախնական համաձայնության հանգելու մասին

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է Եվրոպական ակումբների ասոցիացիայի հետ նախնական համաձայնության հանգելու մասին

PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ-ն հայտարարել է Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ԵԱԱ) հետ նախնական համաձայնության հանգելու և կազմակերպությունների միջև 2012-ի հունիսի 1-ից 2018-ի մայիսի 30-ը Փոխըմբռնման նորացված հուշագրի ստորագրման մասին: Կողմերը հանգել են մի շարք կարևոր հարցերի լուծման, ներառյալ ակումբների սահմանված փոխհատուցումների ավելացումը, ֆուտբոլիստների ապահովագրումը, ովքեր հանդես են գալիս իրենց հավաքականներում:

ՈՒԵՖԱ-ն և ԵԱԱ-ն համատեղ մշակել են միջազգային խաղերի օրացույց, որը հաշվի կառնի ակումբների և հավաքականների շահերը, հաղորդում է ՈՒԵՖԱ պաշտոնական կայքը:

Փոխըմբռնման մասին նորացված հուշագիրը կներկայացվի ՈՒԵՖԱ Կոնգրեսում մարտի 22-ին Ստամբուլում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---