5000-դրամանոց էժանագին զարդերը 32-ամյա տղամարդը վաճառել է 3000 դոլարով՝ իբրև ոսկի

5000-դրամանոց էժանագին զարդերը 32-ամյա տղամարդը վաճառել է 3000 դոլարով՝ իբրև ոսկի

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Այգեզարդ գյուղից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված, նախկինում դատված Արթուր Գ.-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա հունվար ամսին երևանյան մի վաճառակետից 5.000 դրամով դեղին մետաղից պատրաստված զարդեր է գնել, հարգավորել և որպես ոսկեղեն, խաբեությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով, գրամը 10.000 դրամով (ընդհանուր` 117 գրամ) վաճառել է 62-ամյա Մարգարիտա Մ.-ին և վերցրել 3.000 ԱՄՆ դոլար գումար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---