Գյուղապետ-ուսուցիչը հարցաքննվել է որպես 14-ամյա աղջկա բռնաբարության գործով կասկածյալ

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի գյուղապետ Ազատ Ղուկասյանը երեկ հարցաքննվել է որպես 14-ամյա աղջկա բռնաբարության գործով կասկածյալ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանը:

«Դեռևս միայն այսքանը կարող եմ ասել, նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Մալխասյանը:

Գյուղապետ և համատեղությամբ նաև գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ազատ Ղուկասյանը կասկածվում է 14-ամյա աղջկա բռնաբարության մեջ: Դեպքը բացահայտել են աղջկա համադասարանցիները: Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, և Ղուկասյանը հաճախ է առանձնացել այդ աղջկա հետ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---