ՄԱԿ. Ավելի քան 7500 մարդ է զոհվել Սիրիայում

ՄԱԿ. Ավելի քան 7500 մարդ է զոհվել Սիրիայում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի նոր տվյալների համաձայն, նախորդ տարվա մարտից Սիրիայում զոհվել է 7500 մարդ, երբ անվտանգության ուժերը սկսեցին դաժանորեն ճնշել բողոքի ակցիաները:

Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Լինն Պասկոն, ըստ «արժանահավատ տվյալների», Սիրիայում օրական 100 քաղաքացիական անձ է զոհվում:

Նրանց թվում կան բազմաթիվ կանայք և երեխաներ:

Խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին նոր տվյալները հրապարակվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:

Սիրիական իշխանությունների տվյալներով զոհված քաղաքացիների թիվը 2493 է:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---