Տոկիոյում ավարտվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակի կառուցումը

PanARMENIAN.Net - Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակի կառուցումը, որը կրում է «Երկնային ծառ» անվանումը: Աշտարակի բարձրությունը ալեհավաքի հետ միասին կազմում է 634 մետր, այն 34 մետրով բարձր է Չինաստանի Գուանչժողու աշտարակից:

Աշտարակի կառուցումը սկսվել էր 2008թ. հուլիսին: Շինարարության համար ծախսվել է 65 մլրդ յեն՝ մոտ 812 մլն դոլար:

Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2012թ. մայիսի 22-ին, հայտնում է «Տրուդ» թերթը:

Տոկիոյի աշտարակն արդեն իսկ գրանցվել է Գինեսի գրքում որպես աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակ:-

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---