Սոցիալական փաթեթից օգտվողների համար բժշկական ապահովագրությունը պարտադիր է

PanARMENIAN.Net - Անձը չի կարող օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից, եթե չունի բժշկական ապահովագրություն:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ռոսգոսստրախ» ընկերության անձնական ապահովագրության գծով վաճառքի բաժնի ղեկավար Արմինե Բադալյանը՝ նշելով, որ սոցիալական փաթեթի ծրագրի մեջ բժշկական ապահովագրությունը պարտադիր է:

«Հայաստանի կառավարության հունվարի մեկից ուժի մեջ մտած որոշման համաձայն բոլոր պետական ծառայողներին տրամադրվելու է սոցիալական փաթեթ 132.000 դրամի չափով, որի ներքո պետական ծառայողները կարող են ձեռք բերել առողջության ապահովագրություն, իրականացնել հիփոթեքային վարկի ամսական մարում, օգտագործել ուսման վարձերի, ինչպես նաև հանգստի համար `Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում»,- ասաց Բադալյանը:

Ապահովագրավճարը կազմում է 52000 դրամ, որը պարտադիր է, բայց ապահովագրվող անձը կարող է նաև ձեռք բերել ամբողջական փաթեթը, որն արժե 132.000դրամ: Բանախոսը նշեց , որ պետական ծառայողի ընտանիքի անդամները, որն համաձայն այս ծրագրի համարվում է պետական ծառայողի կինը կամ ամուսինը և 27 տարին չլրացած, չամուսնացած զավակը կարող են ևս ապահովագրվել:

Բազային փաթեթը բոլոր ընկերությունների կողմից տրամադրվելու է միևնույն ձևով` ծառայությունները, վարձավճարները , ինչպես նաև մշակված լրացուցիչ ծրագրերը:

Բազային փաթեթում ներառված են բոլոր հիվանդանոցային բուժօգնության և նախահիվանդանոցային ախտորոշիչ հետազոտությունների ծախսերը ՀՀ և ԼՂՀ տարածքում գործող ցանկացած բուժհաստատությունում: Պարտադիր ապահովագրավճարը կազմում է 52000 դրամ, իսկ ապահովագրական գումարը կազմում է 3, 800,000 դրամ, որը անձն ամբոջապես կարող է օգտագործել բժշկական ծառայություններ ստանալու համար:

Ծրագրում ներառված են նաև առաջնային թերապեվտիկ հետազոտությունները` արյան և մեզի ընդհանուր քննություն և էլեկտրասրտագրություն, որն արժե մոտ 3000 դրամ: Սոցիալական փաթեթը հատուցում է նաև բոլոր այն հետազոտությունները, որոնք նախորդել են ստացիոնար բուժմանը:

Բացի բազային փաթեթից մշակվել են նաև լրացուցիչ ծրագրեր, որոնք ներառում են` դիագնոստիկա, ամբուլատորիա, ատամնաբուժություն և դեղորայքի տրամադրում:

«Մեր ընկերությունն առաջարկում է նաև ամբողջական փաթեթ, որն արժե 132.000 դրամ, այսինքն ապահովագրվող անձը կարող է այն ձեռք բերել սոցիալական փաթեթի գնով, որի մեջ ներառված են բժշկական բոլոր ծառայությունները» ,-նշեց Արմինե Բադալյանը:

«Ռոսգոսստրախ» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Անտոնյանը բացառում է հավելյալ վճարները հիվանդանոցներում ապահովագրավճարից բացի,-«Մենք հիվանդանոցներում ունենք մեր ներկայացուցիչներն, ովքեր հիվանդին ուղեկցում են բուժման ողջ ընթացքում, մենք այսքան ժամանակ բողոքներ չենք ստացել, ես համոզված եմ, որ եթե նման դեպքեր լինեին, մենք անպայման տեղյակ կլինեինք դրանց մասին:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---