Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նպաստում է կույրերի ընտրելու իրավունքի իրացմանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նպաստում է կույրերի ընտրելու իրավունքի իրացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կույրերի միությանը նվիրեց «Տեսողության պաճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություն ունեցող ընտրողների համար» ձեռնարկը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ձեռնարկը, որի նպատակն է սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց տալ սեփական իրավունքները պաշտպանելու հնարավորություն:

«Շուտով պատրաստ կլինի նաև մեր վեբ-կայքը: Այն տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար կունենա հատուկ բաժին, որ վերջիններս նույնպես կարողանան տեղյակ լինել ընտրական գործընթացից»,- ասաց Մուկուչյանը:

Նա նշեց, որ սա համագործակցության առաջին քայլն է, որը կրելու է շարունակական բնույթ. «Մենք կշարունակենք մի շարք ծրագրեր իրականացնել, որոնք կնպաստեն հատուկ խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությանը»:

Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, Մուկուչյանը նշեց, որ տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար հատուկ կաղապարների պատրաստումը ժամանակի հարց է. «Այդ պատճառով չենք հասցնում բոլոր ընտրատեղամասերում տեղադրել նման կաղապարներ, բայց այս տարի կփոձենք, որ մի քանի ընտրատեղամասերում դրանք լինեն»:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---