Տեղի է ունեցել Արտաշես Գեղամյանի «Ապագային ընդառաջ» և «Եվրասիական միությունը մեր ապագան է» գրքերի շնորհանդեսը

Տեղի է ունեցել Արտաշես Գեղամյանի «Ապագային ընդառաջ» և «Եվրասիական միությունը մեր ապագան է» գրքերի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցավ հայտնի հասարակական և քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի «Ապագային ընդառաջ» և «Եվրասիական միությունը մեր ապագան է» գրքերի շնորհանդեսը:

Գեղամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գրքերը նպատակ են հետապնդում իր և իր գործընկերների խոհերը և մտորումները դարձնել քննարկման առարկա: «Մտորումները պայմանավորված են Հայաստանի նախագահի տեսլականով, որովհետև ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ աշխարհը թևակոխել է նոր աշխարհաքաղաքական փուլ, և այդ փոփոխությունների ազդեցության տակ առավել խոցելի կարող են դառնալ փոքր պետությունները, մասնավորապես այն պետությունները, որոնք զարգացման բուռն կիզակետում են հայտնվել»,- ասաց Գեղամյանը:

Նա գտնում է, որ Հայաստանը նույնպես հայտնվել է զարգացման նույն կիզակետում, իսկ այսօր պետք է ճիշտ կողմնորոշվել և չկորցնել դարավոր բարեկամներին` Սիրիային և Իրանին, որտեղ ապրում են հարյուր հազարավոր հայեր:

Գրքերի շնորհանդեսին ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգյանը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---