Սինգապուրում գնահատում են սինգապուրահայ համայնքի դերը երկրի զարգացման գործում

Սինգապուրում գնահատում են սինգապուրահայ համայնքի դերը երկրի զարգացման գործում

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին Սինգապուրի ղեկավարի հետ հանդիպումից հետո տեղի ունեցան Էդվարդ Նալբանդյանի և Սինգապուրի ԱԳ նախարար Կ Շանմուգամի միջև բանակցությունները, որոնց օրակարգում էին ՀՀ նախագահի Սինգապուր այցելության նախապատրաստական աշխատանքները, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Նախարար Շանմուգամն ընդգծեց, որ դիվանագիտական հարաբերությունների քսանամյակի տարում բարեկամ Հայաստանի նախագահի առաջին այցելությունը Սինգապուր խորհրդանշական է և այն նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:

Հայաստանի և Սինգապուրի արտաքին գործերի նախարարները հանգամանալից անդրադարձան իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանն առնչվող հարցերի, պայմանավորվեցին առաջիկայում ստորագրման պատրաստել մի շարք փաստաթղթեր:

Սինգապուրի ԱԳ նախարարը ևս մեծապես կարևորեց սինգապուրահայ համայնքի դերակատարությունը իր երկրի զարգացման գործում: արար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Սինգապուրում հայկական մշակութային ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքի համար:

Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային կարևորության խնդիրների՝ ասիական տարածաշրջանի հիմնահարցերի, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև ԱՍԵԱՆ-ի շրջանակներում իրականացվող համագործակցությանը:

Նախարար Նալբանդյանը՝ սինգապուրցի գործընկերոջը ներկայացրեց կովկասյան տարածաշրջանում անվտանգության և համագործակցության հաստատման նպատակով Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Քննարկումները շարունակվեցին ՀՀ ԱԳ նախարարի պատվին Սինգապուրի արտգործնախարարի կողմից տրված պաշտոնական ընթրիքի ընթացքում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---