ԼՂՀ ՊԲ-ն հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունը

ԼՂՀ ՊԲ-ն հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Լեռնաին Ղարաբաղի Պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի Մարտունու պաշտպանական ուղղությամբ արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան դիրքապահների կողմից վիրավորվել է Ադրբեջանի ԶՈՒ սպա Փյարվին Ալիևը, հերթական նպատակաուղղված ապատեղեկատվություն է, որն առավելապես միտված է մի կողմից միջազգային հանրության շրջանում հայկական զինուժը ներկայացնել նախահարձակի դերում, իսկ մյուս կողմից՝ սեփական բանակում տիրող բարձիթողի վիճակը պարտակել իր իսկ ժողովրդից: Այս մասին նշում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Իսկ իրականությունն այն է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, փետրվարի 28-ին ոչ միայն շարունակել են հարգել հակամարտ կողմերի միջև ձեռքբերված հրադադարի մասին պայմանավորվածությունը, այլև ձեռնպահ են մնացել հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողություններին պատասխանելուց:

Միայն այն փաստը, որ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 45 անգամ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակել ավելի քան 200 կրակոց, պերճախոս վկայությունն է այն բանի, որ Բաքվի քարոզչությունն, իր սովորության համաձայն, ամեն ինչ շարունակում է ներկայացնել գլխիվայր:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---