30 հունվարի 2004 - 23:09 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌԴ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ
Ռուսաստանը չի նախատեսում դադարեցնել Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) գործունեությունը: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Բորիս Ալյոշինը` մեկնաբանելով անվտանգության առումով ՀԱԷԿ-ը փակելու անհրաժեշտության մասին Եվրամիության հայտարարությունները: Նրա խոսքերով` խոսքը գնում է միայն կայանի աշխատանքի կատարելագործության եւ արդյունավետության բարձրացման մասին: Հիշեցնենք, որ 2003 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը հանձնել է ՀԱԷԿ-ը ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի» ընկերությանը հավատարմագրային կառավարման` 5 տարի ժամկետով: