Հայաստանում 2011-ին իրականացվել է 10 մլն դոլարի էլեկտրոնային առևտուր

Հայաստանում 2011-ին իրականացվել է 10 մլն դոլարի էլեկտրոնային առևտուր

PanARMENIAN.Net - Հայաստանում 2011թ-ին ընդհանուր առմամբ իրականացվել է 10 միլիոն դոլարի էլեկտրոնային առևտուր։ Այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկային փոխնախարար Վահե Դանիելյանը էլեկտրոնային առևտրի բնագավառում փոփոխությունների թեմայով այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ։

Նրա տեղեկացմամբ, 2011-ին Հայաստանում թողարկվել է 978 000 էլեկտրոնային քարտ։ Ընդհանուր այս քարտերով կատարվել է 740 մլրդ դրամի շրջանառություն, որից անկանխիկ գործարքները կազմել են 58 միլիարդ դրամ, ինտերնետի միջոցով կատարված գործարքեները՝ 13 մլրդ դրամ, որից էլ էլեկտրոնային առևտրի գործարքները՝ 3,1 միլիարդ դրամ։

Մնացածը կազմում են քարտից քարտ փոխանցումները։

Ըստ փոխնախարարի, այս վիճակագրական ցուցանիշները Կենտրոնական բանկի պաշտոնական տվյալներն են։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով, եթե Հայաստանի իրավական դաշտում ներդրվեն բոլոր այն փոփոխությունները, մշակումները և համակարգերը, որն առաջարկել է էլեկտրոնային առևտրի հիմնախնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովը, ապա առաջիկա երկու տարում Հայաստանում 10 անգամ կաճեն էլեկտրոնային առևտրի ծավալները։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---