«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է «ՎՏԲ-Բազմարժութային» և «ՎՏԲ-Բազմարժութային+» նոր ավանդատեսականեր

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է «ՎՏԲ-Բազմարժութային» և «ՎՏԲ-Բազմարժութային+» նոր ավանդատեսականեր

PanARMENIAN.Net - «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է նոր ավանդատեսականեր`«ՎՏԲ-Բազմարժութային» և «ՎՏԲ-Բազմարժութային+»: Տվյալ ավանդատեսակները թույլ են տալիս կորպորատիվ հաճախորդներին առանց ավանդային պայմանագրի խզման և մինչ այդ կուտակված տոկոսների կորստի, փոխել ավանդի արժույթը` նվազագույնի հասցնելով արժութային ռիսկերը և ապահովելով միջոցների ամբողջականությունը: Սա իրական հնարավորություն է Ձեր կազմակերպության ազատ դրամական միջոցները զերծ պահելու փոխարժեքային տատանումներից: Բազմարժութային ավանդատեսակը հնարավորություն է ընձեռնում համալրել ավանդային հաշիվը` պայմանագրի գործողության ողջ ընթացքում:

Ինչպես հաղորդում է «ՎՏԲ-Հայաստան բանկե ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Գուսևը, բազմարժութային ավանդատեսակը պարզեցված ֆինանսական ներդրումային գործիք է, որը թույլ է տալիս ստանալ բարձր տոկոսային եկամուտ: «Որպես ներդրումային գործիք բազմարժութային ավանդատեսակը նախատեսված է առաջին հերթին այն հաճախորդների համար, որոնք լավ են կողմնորոշվում արտարժութային փոխարժեքների տատանումներում: Տվյալ ավանդատեսակները նվազեցնում են ստանդարտ ավանդների արտարժութային ռիսկը`փոխհատուցելով մեկ արժույթի գնի անկումը մյուս արժույթի գնի բարձրացմամբ` այսպիսով դիվերսիֆիկացնելով և միջինացնելով ներդրման արդյունքները»,- ասել է նա:

Օգտվելով «ՎՏԲ-Հայաստան բանկե ՓԲԸ նոր ավանդատեսակների ընձեռած հնարավորություններից` Դուք կարող եք նվազեցնել արժույթային հնարավոր ռիսկերը` դրամական միջոցների կուտակման ընթացքում, ինչպես նաև ապահովագրել կազմակերպության միջոցները փոխարժեքային կտրուկ տատանումներից` ապահովելով լրացուցիչ եկամուտ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---