ԼՈՆԴՈՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԿԻՆՈՆԿԱՐ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում գործող հայկական «Կոմիտաս» ինստիտուտը Նյու Յորքի «Նարեկացի» արվեստի ինստիտուտի հետ համատեղ Թուրքիայում եւ Ադրբեջանում հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրություն է կազմակերպել Լոնդոնում: «Կոմիտաս» ինստիտուտի հաղորդագրության համաձայն, ֆիլմում, որը կոչվում է «Սրբապղծություն», ներկայացված են փաստեր, որոնք վկայում են այն մասին, թե ինչպես են հայկական եկեղեցիները վերածվում մզկիթների, պահեստների եւ ախոռների: Թուրքիայում գտնվող շատ հայկական հուշարձաններ, օրինակ` Մշո Սուրբ Առաքելոց եւ Սբ. Կարապետ վանքերը պարզապես ավերվել են: Ֆիլմում ցուցադրվել են նաեւ հազարավոր պղծված խաչքարեր Ադրբեջանի Նախիջեւանի շրջանում: Այս հինավուրց հուշարձանները ադրբեջանցիները տրակտորով հողին են հավասարեցրել: Նույն բախտին են արժանացել նաեւ տեղի եկեղեցիները: Ֆիլմը մեկնաբանել է հեղինակը` սփյուռքահայ լուսանկարիչ Հոուք Խաչերյանը, որը հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում Թուրքիան կանդրադառնա իր սեփական պատմությանը եւ որքան հնարավոր է կշտկի նախկին սխալները: «Սրբապղծությունը» ցուցադրվել է Մեծ Բրիտանիայում հրեական Հոլոքոսթի հիշատակի օրվա առթիվ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---