«Արմմոնո» և Շեքսպիրյան թատերական փառատոներն անցկացվելու են զուգահեռաբար

«Արմմոնո» և Շեքսպիրյան թատերական փառատոներն անցկացվելու են զուգահեռաբար

PanARMENIAN.Net - Այս տարի «Արմմոնո» և Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն անցկացվելու են զուգահեռաբար:

«Շեքսպիրյան փառատոնը վերադարձրինք մոնոներկայացումների տեսակին, այն տեսակին, որը ստեղծվեց, և ես կարծում եմ, որ այն հետաքրքիր տեսակ է, հատկապես շեքսպրյան դրամատուրգիայի հետ», լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ասելով, որ այն նաև ավելի հեշտ է կազմակերպել, քանի որ թատրոն բերելը դժվար է:

Երկու փառատոների բյուջեն, այս տարի, կազմում է 12 մլն դրամ:

Փառատոնին կհյուրընկալվեն ռուս հանրահայտ թատերագետ Էլեոնորա Մակարովան, բելառուս հայտնի թատերագետ Լենա Լիոպոն, վրացի թատերական պրոդյուսեր Նինո Լապիաշվիլին, Վրոցլավի (Լեհաստան) մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն Վեցլավ Գերասը, Քիլի (Գերմանիա) մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն Իոլանտա Զուտովիչը, Խմելնիցկիի (Ուկրաինա) մոնոներկայացումների միջազգային փառատոնի նախագահ Նինա Մազուրը, Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվ. դրամատիկական թատրոնի տնօրեն Նինա Նիկոնորովան և ուրիշներ:

«Արմմոնո» մոնոներկայացումների 10-րդ միջազգային փառատոնը տեղի է ունենալու փետրվարի 29-ից մարտի 5-ը: Փառատոնին մասնակցելու են մոնոփառատոների ղեկավար-տնօրեններ, դերասաններից մի քանիսը փառատոնի շրջանակում վարպետության դասընթացներ կանցկացնեն Երևանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ուսանողների համար:

«Արմմոնո»-ն առաջին անգամ անցեկացվել է 2002 թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, տնօրենը` Մարիաննա Մխիթարյանը:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---