Խորհրդարանը հավատարիմ է իր սկզբունքներին՝ ընդդիմությունը «նո պասարան»

Խորհրդարանը հավատարիմ է իր սկզբունքներին՝ ընդդիմությունը «նո պասարան»

PanARMENIAN.Net - Այսօր Ազգային ժողովում շարունկավում էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի քննարկումը: «Ժանագություն» և ՀՅԴ ընդդիմադիր կուսակցություններից ընտրված պատգամավորները շարունակում էին պնդել, որ նոր օրինագիծը հակասահմանադրական է, բանակի օգտագործումը թույլատրելի չէ արտակարգ դրության ժամանակ, իսկ իշխող ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամները արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գլխավորությամբ պաշտպանում էին օրինագիծը:

Այս օրինագծի քննարկան ժամանակ կրկին դրսևորվեց հայկական քաղաքականության ապշեցուցիչ յուրահատկությունը՝ կարծես թե բոլորն իրավացի են, սակայն, բոլորի համար ընդունելի ճշմարտությունը հեռու է ինչպես Լուսինը: Դրան միանում է նաև արդեն սովորական դարձած հայկական խորհրդարանական ավանդույթը՝ ականջ չդնել ընդդիմադիրների կարծիքներին ու փաստարկներին և հրաժարվել ցանկացած զիջումից ի օգուտ փոքրամասնության:

Համոզիչ են հնչում ընդդիմության այն փաստարկները, որ նման խնդիրների լուծման համար գոյություն ունեն ներքին զորքեր՝ ոստիկանության ու ազգային անվտանգության ծառայության ուժերը, իսկ եթե դրանք բավարար չեն, պետք է դրանք զարգացնել: Էլ ավելի սթափ է թվում իշխանությունների պատասխանը, որ նման հատուկ ուժերի զարգացման համար երկիրը ռեսուրսներ չունի:

Հարկ է նշել, որ եթե, Աստված մի առասցե, երկրում արտակարգ իրավիճակ առաջանա 2008թ. մարտի 1-ի դեպքերի նման, ապա ոստիկանության սահմանափակ ուժերը բավարար չեն լինի նրանց առջև կանգնած խնդիրների լուծման համար:

Օրինագծի քննարկման ժամանակ բազմիցս է անդրադարձ եղել մարտի 1-ի իրադարձություններին և ընդդիմությունը մեղադրել է իշխանություններին, որ վերջինս ցանկանում է օրինականացնել բանակի կիրառումը ներքաղաքական դիմակայություններում: Նրանք ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ կառավարությունը փորձում է շտապ կարգով անցկացնել այդ օրենքը մինչ մայիսյան ընտրությունները: Բանը հասավ նրան, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանը կոչ արեց ընդդիմադիր գործընկերներին չհամարել, թե օրինագիծը վերաբերում է միայն քաղաքական գործընթացներին:

Խորհրդանշական է, որ արտակարգ դրության մասին օրինագծի շուրջ քվեարկությունը տեղի կունենա մարտի 1-ին՝ 2008թ. ողբերգական իրադարձությունների տարելիցի օրը, որոնց զոհերի հիշատակին է նվիրված լինելու ՀԱԿ հանրահավաքը: Պարզ է, որ օրինագիծն ընդունվելու է ցանկացած դեպքում՝ չէ որ վաղը ընդդիմությունը չի կարող այդ հարցում ԲՀԿ ձայները ստանալու հույս ունենալ, որի անդամներից շատերն այսօր սատարեցին «Ժառանգությանն» ու ՀՅԴ-ին ընտրակարգի փոփոխության հարցում:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---