Կահիրեի օդանավակայանում բերման է ենթարկվել «Ալ-Քայիդայի» առաջնորդներից մեկը

Կահիրեի օդանավակայանում բերման է ենթարկվել «Ալ-Քայիդայի» առաջնորդներից մեկը

PanARMENIAN.Net - «Ալ-Քայիդայի» առաջնորդներից մեկը` Մուհամմեդ Իբրահիմ Մաքաուին, որը հայտնի է նաև Սեյֆ ալ-Ադել Մաքաուի մականունով, բերման է ենթարկվել Կահիրեի օդանավակայանում: Ինչպես հաղորդում է տեղական մամուլը, ահաբեկչական ցանցի պարագլուխը ձերբակալվել է Եգիպտոսի մայրաքաղաքի օդային դարպասի պահակախմբի կողմից, որտեղ Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքով ժամանել էր Պակիստանից, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Սեյֆ ալ-Ադել Մաքաուի եգիպտական հատուկ նշանակության ջոկատների նախկին գնդապետն է, նախկինում Ուսամա բեն Լադենի թիկնապահն էր:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---