ՀՌԱԿ-ի հանդեպ իրականացվում է «պետականորեն» կազմակերպված հաշվեհարդա՞ր

ՀՌԱԿ-ի հանդեպ իրականացվում է «պետականորեն»  կազմակերպված հաշվեհարդա՞ր

PanARMENIAN.Net - Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը հայտնում է, որ ՀՀ Ոստիկանության կողմից որպես կասկածյալ ձեռբակալվել է ՀՌԱԿ նորընտիր ատենապետ Կարեն Կակոյանը:

««Ազգ» օրաթերթի զրպարտիչ հոդվածի հիման վրա հարուցված քրեական գործից պարզ երևում է, որ այն շինծու է, քանի որ ՀՀ Ոստիկանությունը չունենալով իր ձեռքի տակ ՀՌԱԿ Գորիսի գրասենյակի սեփականատիրոջ` ՀՌԱԿ Հանրապետական Վարչության որոշումով կայացրած որևէ բողոք իբրև տուժող, կատարել է անօրենություն: Ոստիկանությունն իրեն վերագրել է դատարանի գործառույթներ և «սրտացավություն» ցուցաբերել ՀՌԱԿ-ին պատկանող ոչ պետական ունեցվածքի հանդեպ և այդ կապացությամբ կազմակերպել Գորիս քաղաքում գտնվող գույքի «անկախ» գնահատում` արժեքը հասցնելով երևանյան գներին, որպեսզի ոստիկանական շոուն հայտարարվի առավել խոշոր չափերի հասնող Հանրության համար պարզից էլ պարզ է, որ “Նաիրիտի գործով” տասնյակ միլոնավոր դոլարների հասնող վնասարարության բացահայտումների պատճառով ՀՌԱԿ-ի հնադեպ իրականացվում է «պետականորեն» կազմակերպված հաշվեհարդար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ՀՌԱԿ Հանրապետական Վարչությունը նախընտրական շրջանում կուսակցության ղեկավարի ձեռբակալությունը որակում է պետական սանձարձակություն, հաշվեհարդար կուսակցության և մասնավորապես նորընտիր ղեկավարի հանդեպ: ՀՀ կառավարության բռնապետական վարվելակերպով օժտված գործիչները նույնիսկ հաշվի չեն առել այն փաստերը, որ ՀՌԱԿ ատենապետ Կարեն Կակոյանի կինը հղի է և մոտ օրերս ծննդաբերելու է, հաշվի չի առնվել, որ նրա խնամքի տակ է գտնվում 2-րդ խմբի հաշմանդամ` պարկինսոն հիվանդությամբ տառապող մայրը և յոթ տարեկան զավակը:

«Այս ամենի զավեշտալին նաեւ այն է, որ ՀՌԱԿ ատենապետը ամիսներ շարունակ պարտաճանաչ հաճախել է ոստիկանական Կենտրոնականի քննիչների կազմակերպած հարցաքննություններին և որևէ անգամ չի խոչընդոտել քննությունը, հետևաբար Կարեն Կակոյանի հանդեպ իրականացրած բռնարարությունը եւ դաժանությունը` ապացուցում է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում բռնապետությունը ծաղկունքի մեջ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ելնելով վերոգրյալից ՀՌԱԿ Հանրապետական Վարչությունը կոչ է անում քաղաքական կուսակցություններին, լրատվամիջոցներին, ազգային մտավորականությանը բոլոր հնարավոր միջոցներով աջակցություն ցուցաբերել 127-ամյա ազգային գործունեության վաստակ ունեցող համահայկական կառույցին` Ռամկավար Ազատական կուսկացությանը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---