Թուրքիան կրկին համակրանքով է լցվել առ Ֆրանսիա

Թուրքիան կրկին համակրանքով է լցվել առ Ֆրանսիա

PanARMENIAN.Net - Անկարան հուսով է, որ Ֆրանսիան առավել մեծ ակտիվություն կցուցաբերի ԵԱՀԿ Մխ-ում, լրագրողներին է հայտարարել ԵՄ գծով թուրք նախարար Էգեմեն Բաղիշը: Նա նշել է,որ Ֆրանսիան Սահմանադրական խորհրդի որոշմամբ «մաքրեց իր վրայից սև բիծը»: «Պատմականորեն ձևավորված թուրք-ֆրանսիական հարաբերությունները ևս մեկ քննություն բռնեցին և հուսով ենք, որ այլևս երբեք մեր հարաբերություններում խնդիրներ չեն առաջանա: Կարծում եմ, որ Ֆրանսիայի ՍԽ որոշումը դաս եղավ այն քաղաքական գործիչների համար, որոնք փորձում են դիվիվենտներ շահել պատմության հաշվին»,-ասել է նա: Նախարարը նշել է, որ «Անկարան հուսով է, որ Ֆրանսիան առավել մեծ ակտիվություն կցուցաբերի ԵԱՀԿ Մխ-ում, ինչը խթան կհանդիսանա թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման համար»:

Բաղիշը ասել է, որ «բոլոր երկրները պետք է բացեն իրենց 1915թ. արխիվները»: «Վերջերս մենք տեսնում ենք, թե ինչպես են քաղաքական գործիչները փորձում զբաղվել պատմությամբ: Ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի, միթե՞ քաղաքական գործիչները քիչ գործ ունեն: Ես խորհուրդ կտայի ֆրանսիացի քաղաքական գործիչներին զբաղվել իրենց երկրի ապագայով, ոչ թե պատմությամբ»,-ասել է նախարարը, հայտնում է 1news.az-ը: Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Ֆրանսիայի նախագահն արդեն հանձնարարել է արդարադատության նախարարությանը նախապատրաստել օրենքի նոր տեքստը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---