ԼՂ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԵՄ-Ի ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի եւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեի միջեւ, վերջինիս նախաձեռնությամբ: ԼՂՀ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում կայացել է կարծիքների փոխանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների եւ խաղաղարար գործընթացին ղարաբաղյան կողմի մասնակցության վերաբերյալ: Հ.Թալվիթիեն ափսոսանք է հայտնել, որ ներկայիս այցելության հագեցած գրաֆիկի պատճառով չի կարողացել այցելել Ստեփանակերտ: Ընդ որում նա պատրաստակամություն է հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Լեռնային Ղարաբաղ եւ հանդիպել նրա ղեկավարության հետ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---