Միացյալ աշխատավորական կուսակցությունը կմտնի ԲՀԿ համամասնական ցուցակի մեջ

Միացյալ աշխատավորական կուսակցությունը կմտնի ԲՀԿ համամասնական ցուցակի մեջ

PanARMENIAN.Net - Միացյալ աշխատավորական կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասնական ցուցակով: Ինչպես հայտարարել է ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը, կուսակցության համագումարում որոշվել է ընտրությունների գնալ ԲՀԿ հետ միասնական ցուցակով:

Հայկական մամուլում արդեն շրջանառվում էին լուրերն այն մասին, որ ԲՀԿ շարքերի համալրման ֆոնի վրա չի բացառվում, որ ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվի նաև ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Նշվում էր նաև, որ, հավանաբար, նա կհայտնվի ցուցակի 5-րդ կամ 6-րդ տեղում:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---