Սեյրան Օհանյանն ու Հուսեյն Դիրիոզը քննարկել են ՀՀ և ՆԱՏՕ ԶՈՒ միջև համագործակցության հարցերը29 փետրվարի 2012 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 29-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ–պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով օգնական, դեսպան Հուսեյն Դիրիոզի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության այցը փոխկապակցված է ՆԱՏՕ-ի կառույցների համատեղ խմբի Հայաստան կատարած այցի հետ, որը Պաշտպանության նախարարության համապատասխան անձնակազմի հետ այժմ իրականացնում է Հայաստան–ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Պլանավորման և վերանայման գործընթացի իրականացման առաջընթացի գնահատում: Նախարար Օհանյանը և դեսպան Հուսեյն Դիրիոզն անդրադարձել են ՆԱՏՕ-ի հետ պաշտպանության նախարարության համագործակցության հիմնական ուղղություններին, որոնցից են ռազմական կրթությունը, կրտսեր հրամանատարների արհեստավարժ ինստիտուտի զարգացումը, փոխգործունակ կարողությունների կատարելագործումը, պաշտպանական պլանավորման և բյուջետավորման ոլորտի բարեփոխումները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին հայ խաղաղապահների մասնակցությունը: Կողմերն արձանագրել են պաշտպանական բարեփոխումների և ռազմական համագործակցության հիմնական ոլորտներում ՀՀ պաշտպանության նախարարության առաջընթացը, նշվել են առաջիկա տարիներին Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ համագործակցության գերակա ուղղությունները: Դեսպան Հ.Դիրիոզը հայտնել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը` պաշտպանության ոլորտում Հայաստանին տրամադրվող խորհրդատվական և փորձագիտական աջակցության հետագա ընդլայնման վերաբերյալ: Կարծիքներ են փոխանակվել նաև Գործընկեր երկրների ղեկավարների մասնակցությամբ առաջիկայում Չիկագո քաղաքում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում դրված հիմնական հարցերի վերաբերյալ: Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Պլանավորման և վերանայման գործընթացի առաջընթացի գնահատմանն ուղղված աշխատանքային քննարկումները կշարունակվեն նաև վաղը: Քննարկումների ընթացքում կողմերի հիմնական ուշադրությունը սևեռված է Հայաստանի Հանրապետության պաշտպանական բարեփոխումների և միջազգային ռազմական համագործակցության ոլորտում պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի ստանձնած փոխադարձ հանձնառությունների և դրանց կյանքի կոչման համար անհրաժեշտ օժանդակության կարիքների վերստուգմանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |