Սիրիական բանակը սկսել է գրոհը Հոմս քաղաքի վրա

Սիրիական բանակը սկսել է գրոհը Հոմս քաղաքի վրա

PanARMENIAN.Net - Փետրվարի 29-ին սիրիական կառավարական բանակի ստորաբաժանումները սկսել են գրոհը Հոմս քաղաքում Սիրիայի ապստամբական Ազատ բանակի դիրքերի վրա, հաղորդում է BBC News-ը:

Դամասկոսի պաշտոնական անձինք հայտնել են, որ Բաբ-Ամրո թաղամասը, որտեղ ապստամբներն ամենից ակտիվն են, «մի քանի ժամվա ընթացքում կմաքրվի»: Պաշարված քաղաքից ստացվող հաղորդագրությունների համաձայն` քաղաքի բնակիչները հուսահատված դիմակայություն են ցույց տալիս հարձակվողներին:

Սիրիական անվտանգության ուժերից անանուն աղբյուրը Agence France-Presse-ին հայտնել է, որ զինվորները շենքից շենք են շարժվում` զննելով բոլոր սրահներն ու ներքնահարկերը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---