Ահմետ Դավութօղլու. Նիկոլյա Սարկոզին պատերազմ է մղում Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի դեմ

Ահմետ Դավութօղլու. Նիկոլյա Սարկոզին պատերազմ է մղում Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի դեմ

PanARMENIAN.Net - «Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ի սկզբանե պատերազմ էր մղում պատմության և խոսքի ազատության դեմ, այժմ նա այդ պատերազմը վարում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի դեմ»: Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն` պատասխանելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի տեքստ մշակելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հանձնարարականի մասին հարցին:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը 2012թ. փետրվարի 28-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր երկրի Սենատի կողմից: Սահմանադրական խորհուրդն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին:

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---