Գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը Ռոշֆորի բլից-մրցաշարի հաթող է դարձել

Գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը Ռոշֆորի բլից-մրցաշարի հաթող է դարձել

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող շախմատի բաց մրցաշարում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը:

Դավիթ Հարությունյանը գերազանց է խաղացել նաեւ Ռոշֆորում արդեն ավարտված կայծակնային մրցաշարում: Նա 11 հնարավորից վաստակել է 9 միավոր եւ 48 մասնակիցների մեջ նվաճել է առաջին մրցանակը:

Գևորգ Հարությունյանը 8 միավորով գրավել է 3-րդ, իսկ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը 7 միավորով` 8-րդ տեղը:

Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը Իրանի Ռաշտ քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել է 3 միավոր եւ ընթանում է առաջին տեղում: Նույնքան են վաստակել նաեւ գրոսմայստերներ Թուֆիղին (Իրան) եւ Կորնեևը (Ռուսաստան), բայց նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով: Գրոսմայստեր Արսեն Եղիազարյանն ունի 1,5 միավոր:

B մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը եւ Մարիա Գևորգյանը 3-ական միավորով առաջատարների մեջ են:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---