Տիգրան Սարգսյանն այցելել է «Արմենալ» գործարան![]() 2 մարտի 2012 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Արմենալ» գործարան, որը «Ռուսալի» կազմի մեջ է մտնում, ծանոթացել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղային արտադրության միակ գործարանի աշխատանքին: Կառավարության ղեկավարին ներկայացվել են գործարանի հիմնական տեխնիակատնտեսական ցուցանիշներն ու ներդրումային ծրագիրը: Մասնավորապես, նա գոհունակությույն է հայտնել արտադրության ծավալների արտահանման , աշխատավարձերի կայուն աճի վերաբերյալ, նշելով, որ աշխատավարձը 2,5 անգամ բարձր է միջին հանրապետականից: 2011թ. «Արմենալն» արտադրել է 25,3 հազար տոննա փայլաթիթեղ, ինչը 2,7 տոկոսով բարձր է 2010թ. ցուցանիշից, արտահանել է 87 մլն դոլարի արտադրանք՝ աճը կազմել է 10,8 տոկոս, բյուջե է վճարել 1,43 մլրդ դրամ՝ աճը կազմել է 13,6 տոկոս, միջին աշխատավարձը կազմել է 268, 6 հազար դրամ՝ աճը կազմել է 8,5 տոկոս: Այնուհետև Տիգրան Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, «Ռուսալի» փաթեթավորման բիզնեսի տնօրեն Սերգեյ Գորյաչևի, Հայաստանի Արդյունաբերողների և ձեռներեցների (գործատուների ) նախագահ Արսեն Ղազարյանի և մետաղագործական այլ ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությունում քննարկվել են մետաղագործական ճյուղի խնդիրներն ու հեռանկարները, ինչպես նաև ԵՄ հետ ազատ առևտրի գոտիների շուրջ մեկնարկած բանակցությունները, որի արդյունքում հայրենական արտադրանքը դուրս կգա ԵՄ շուկա առանց մաքսային տուրքի: Ըստ վարչապետի, մետաղագործությունը մեծ հեռանկար ունի և Հայաստանի հեռանկարային ճյուղերից մեկն է, առավել ևս արտահանման համար: Տիգրան Սարգսյանը կարևորել է ներդրումային ծրագրի իրագործումը ու արտադրության ծավալների աճը, ապահովելու համար նման ձեռնարկությունների մրցունակությունը եվրոպական շուկայում, քանի որ եվրոպական գինն ավելի է շահավետ Հայաստանի համար, քան ամերիկյան: «Եթե Հայաստանն առաջընթաց գրանցի ԵՄ ազատ առևտրի վերաբերյալ պայմանագրին միանալու հարցում, եվրոպական շուկան բաց կլինի մեր համար»,-ասել է նա: Վարչապետը նշել է նաև, որ կառավարությունը կաջակցի «Արմենալին», տեղեկացնելով, որ գործարկվում է բարձրորակ ալյումինի արտադրության նոր ծրագիր, որի պահանջարկը արտաքին շուկայում ավելի մեծ կլինի: Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 28 մետաղագործական ընկերություն, որոնցից 5-ը խոշոր են, այդ ճյուղն ապահովում է ՀՆԱ 15 տոկոսը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |