Մոլդովայի ՍԴ-ին խնդրում է օրինական ճանաչել Ռումինիայի հետ երկրի միացման կոչերը

PanARMENIAN.Net - Մոլդովայի արդարադատության նախարար Օլեգ Եֆրիմը խնդրում է Սահմանադրական դատարանին օրինական ճանաչել Ռումինիայի հետ երկրի խաղաղ միանալու կոչերը: Այդ մասին, ինչպես հաղորդում է Moldnews պորտալը, ասվում է հարցումում, որը գերատեսչության ղեկավարը ներկայացրել է դատարան:

Արդարադատության նախարարությունը դիմել է Սահմանադրական դատարան աջակողմյան արմատական Ազգային-լիբերալ կուսակցության հայտի հետ կապված, որը հինգ տարի առաջ հռչակել է Մոլդովայի՝ Ռումինիայի կազմի մեջ մտնելու ընթացք և հիմա ցանկանում է համապատասխան կետ մտցնել իր կանոնադրության մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---