Փարիզի Նորաձևության շաբաթն ուղեկցվում է Balenciaga վառ ցուցադրությամբ (Վիդեո)![]() 2 մարտի 2012 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Փարիզի Նորաձևության շաբաթն իր գագաթնակետին է հասնում: Իրենց հավաքածուներն արդեն ցուցադրել են առաջին մեծության դիզայներները: Նրանց թվում է նաև Balenciaga նորաձևության տունը: Ինչպես և Mugler-ի վերջին հավաքածուն, այն ասոցիացիաներ է առաջացնում տիեզերքի ու հեռավոր ապագայի հետ: Կրեատիվ տնօրեն Նիկոլյա Գեսկյերը ընտրել է երկրաչափական ձևևածքը, ֆուտուրիստական ձևերը և մետաղի փայլը: Հավաքածուների գունային գամման բազմազան է՝ ավանդական սևի, մարմնագույնի ու թաց ասֆալտի գույների հետ մեկտեղ դիզայներն օգտագործել է վառ, հագեցած գույներ՝ էլեկտրիկ կապույտը, բաց կանաչը, ալ կարմիրը և ֆուկսիայի գույնը: Balenciaga-ի նոր հավաքածուն մեկտեղել է անհամատեղելին՝ փայլուն կաշին թեթև շիֆոնի հետ, իսկ կոմիքսներից պրինտերով տոպերը կաթնագույն խիստ կիսաշրջազգեստների հետ: Հագուստի յուրաքանչյուր կոմպլեկտն ունի նաև ձեռնոցներ, կաշվից կամ զամշից, հայտնում է «Ռոսբալտը»:--ԿԱ_ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |