«Օրանժ Կինո» ծառայությունը ժամանակավորապես չի գործի

«Օրանժ Կինո» ծառայությունը ժամանակավորապես չի գործի

PanARMENIAN.Net - Այսօր Օրանժ Արմենիա ընկերությունը հայտարարեց «Օրանժ Կինո» ծառայության ժամանակավոր դադարեցման մասին։Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց Օրանժի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը, ծառայությունը մոտակա շաբաթների ընթացքում կվերագործարկվի։ Նրա խոսքով «Օրանժ Կինո»-ն կներկայանա նոր տեսքով։

«Չեմ կարող ասել ինչ փոփոխություններ կլինեն։ Մենք հիմա տեխնիակակն աշխատանքներ ենք կատարում և շատ շուտով «Օրանժ Կինո»-ն նորից հասանելի կլինի»,-նշեց նա։

«Օրանժ Կինո» ծառայությունը հնարավորություն է տալիս Օրանժի բաժանորդներին 1 տոմսի արժեքի գնով գնել 2 տոմս։ Այս ծառայությունը իր բնույթով միակն է Հայաստանում։ Օրանժ Արմենիան «Օրանժ Կինո»-ն գործարկեց Մոսկվա կինոթատրոնի հետ համատեղ 2011-ի մարտ ամսին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---