Մարտի 1-ին Կիևում Սումգայիթյան ջարդերի 24-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում կայացել է «Սովորական ցեղասպանություն: Սումգայիթ, փետրվար, 1988» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: Ցուցադրությունից հետո Կիևի Հայ առաքելական եկեղեցու քահանա Տեր Հովհաննես Շահնազարյանը սգո պատարագ է մատուցել Սումգայիթյան կոտորածի զոհերի հիշատակի համար: Միջոցառման ավարտին ուղերձ է հղվել ՄԱԿ զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Օլիվյե Ադամին Ադրբեջանում հայկական կոտորածների առիթով: