2 մարտի 2012 - 17:21 AMT
Ռուսաստանը ցանկանում է Նովոռոսիյսկում տեղակայել ուղղաթիռային գունդ, Վրաստանում խուճապ է

Վրաստանի ԱԳՆ-ը բողոքել է Ռուսաստանի որոշման դեմ Նովոռոսիյսկում օդադեսանտային զորքերի ուղղաթիռային գունդ տեղակայելու վերաբերյալ:

Ինչպես ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում, մարտի 1-ին ԶԼՄ-ները տարածել են ՌԴ ՕԴԶ հրամանատար Վլադիմիր Շամանովի հայտարարությունը Նովոռոսիյսկում ուղղաթիռային գունդը տեղակայելու մասին: