Ռուսաստանում Accenture քոնսալթինգային ընկերության ղեկավար տնօրեն է նշանակվել Վարդան Դիլանյանը, ով 15 տարի շարունակ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել խոշոր քոնսալթինգային ընկերություններում և ֆինանսական կազմակերպություններում:
Ինչպես հաղորդում է Accenture-ը, նա պատասխանատու կլինի Ռուսաստանում Accenture-ի ռազմավարության մշակման և իրականացման, տարածաշրջանում ընկերության բիզնեսի զարգացման համար, ինչպես նաև կիրականացնի ընկերության գործունեության օպերատիվ ղեկավարումը, գրում է Digit.ru-ն: