Սամվել Գալստյան. Գյուղացիները վառելիքի լիտրը 450-ի փոխարեն կգնեն 350 դրամով 2 մարտի 2012 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Այս տարի գյուղատնտեսության նախարարությունը նախատեսվել է գյուղացիներին շուկայականից ցածր գներով մատակարարել 12,600 տոննա դիզելային վառելիք` գարնան գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, հողագործներին դիզելային վառելիքով ապահովելու ծրագրի մասին խոսելով, նշեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: «1 լիտր վառելիքը, վաճառակետերի 450 դրամի փոխարեն, գյուղացիներին է վաճառվելու 350 դրամով: Դիզվառելիքի փոխադրման, մատակարարման հարցերը հոգալու է պետությունը»,-նշեց փոխնախարարը: Բանախոսն ասաց նաև, որ Ուկրաինայից ներկրվող ազոտական պարարտանյութի առաջին խմբաքանակը արդեն հասել է. «25 հազար տոննա սելիտրայից 2800 տոննան արդեն բաշխվել է: Այն գյուղացիներին կվաճառվի 50 կգ`6000 դրամով»: Փոխնախարարը հավելեց, որ տեխնիկա ձեռք բերելու համար բանակցություններ են տարվում Բելառուսի և ՌԴ-ի հետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |