ԵՊՀ-ն ու ԵԱՀԿ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել![]() 2 մարտի 2012 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Երևանի պետական համալսարանում Կայուն զարգազման կենտրոն հիմնադրելու վերաբերյալ: Կենտրոնը կաջակցի Հայաստանում կայուն զարգացման վերաբերյալ ՄԱԿ-ի հռչագրերի ներդրմանն ու կիրառմանը` դասընթացների, կլոր սեղանների միջոցով և ծառայելով որպես գիտնականների աշխատանքին աջակցող ռեսուրս կենտրոն: Կենտրոնի նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության և գիտական համայնքի ակտիվ մասնակցությունը Շրջակա միջավայրի և Զարգացման մասին ՄԱԿ-ի Ռիո հռչակագրում նշված սկզբունքների խթանման գործում: Ըստ համաձայնագրի, կենտրոնից անվճար կարող են օգտվել անհատներ, հասարակական կազմակերպությունների, ընկերակցությունների, պետական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախատեսվում է նաև հիմնադրել գրադարան և վեբ կայք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |