Հայաստանում ռուսական ռազմակայանի զինծառայողները զորավարժություններ են անցկացրել բարձրլեռնային պայմաններում![]() 2 մարտի 2012 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի մոտ հազար զինվորներ մասնակցել են հրամանատարաշտաբային զորավարժություններին, որոնք տեղի էին ունենում բարձրլեռնային պայմաններում` ծովի մակարդակից ավելի քան 2 հազ. մետր բարձրության վրա, հաղորդում է Հարավային ռազմական երկրամասի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Գորբուլը: «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի մոտ հազար զինծառայողներ և 200 միավոր զենք ու ռազմական տեխնիկա մասնակցել են հրամանատարաշտաբային զորավարժություններին»,- հաղորդել է Գորբուլը: Նրա խոսքով` զորավարժությունները տեղի են ունեցել բարձրլեռնային պայմաններում` ավելի քան 2 հազ. մետր բարձրության վրա, ընդ որում, ձյան ծածկի բարձրությունը հրաձգարանում գերազանցել է մեկ մետրը: «Զորավարժությունների ամփոփիչ փուլը տեղի է ունեցել այսօր Ալագյազ հրաձգարանում: Ղեկավարում էր Հարավային ռազմական երկրամասի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Կարտապոլովը»,- նշել է Գորբուլը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |