Արմեն Գևորգյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին![]() 2 մարտի 2012 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: ՏԿՆ-ից հայտնում են, որ փոխվարչապետը շնորհավորել է դիվանագետին` առաքելության ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ բազմակողմ և արդյունավետ համագործակցությունը կշարունակվի: Նշելով, որ գրասենյակը ակտիվ գործունեություն է ծավալում մի շարք ոլորտներում և, ամենակարևորը, մարզերում` Արմեն Գևորգյանը հույս է հայտնել, որ այդ մոտեցումը կպահպանվի: Փոխվարչապետն իր և Տարածքային կառավարման նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերել գրասենյակին` իրականացվող ծրագրերի հարցում: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին ընդգծել է, որ կանի առավելագույնը` համագործակցության բարձր մակարդակը պահպանելու համար: Նա նշել է, որ բացի իրականացվող ծրագրերից, հայկական կողմը կարող է նաև նոր նախագծերի վերաբերյալ գաղափարներ, առաջարկություններ ներկայացնել` ԵԱՀԿ ղեկավարության հետ քննարկելու համար: Ըստ դեսպանի` երկու կողմերի փոխգործակցությունն ուղղված է ընդհանուր նպատակի` տնտեսության զարգացմանը, ընտրական գործընթացների ժողովրդավարացմանը նպաստելուն, և այդ ուղղությամբ կատարված աշխատանքները տեսանելի են: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ընտրական գործընթացներում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների կողմից օրենսդրությամբ նախատեսված աշխատանքների պատշաճ իրականացման, մի շարք այլ հարցերի շուրջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |