Մարտի 5-ից 7-ը Հայաստանի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել![]() 2 մարտի 2012 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-ից 7-ը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստին, ինչպես նաև ելույթ կունենա Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում: Հայաստանի նախագահը Բրյուսելում նաև մի շարք հանդիպումներ կունենա: Հաղորդվում է, որ նա կհանդիպի ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի, ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Նախատեսված է նաև հանդիպում Բելգիայի խորհրդարանի ղեկավարության հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |