Սիրիայում ակցիաներ են տեղի ունեցել ի նշան Հոմսի բնակիչների հետ համերաշխության![]() 2 մարտի 2012 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա, որոնք փողոց են դուրս եկել ի նշան Հոմսի բնակիչների հետ համերաշխության: Ցույցերը տեղի են ունեցել Հալեպ և Դամասկոս քաղաքներում, հաղորդում է Agence France-Presse-ը: Այդ տվյալների համաձայն` Հալեպում` երկրի տնտեսական մայրաքաղաքում, 12 ցույց է տեղի ունեցել, որոնց մասնակցել են հազարավոր մարդիկ: Ցույցերը ցրելու ժամանակ մի քանի հոգի վիրավորվել է, շատերը բերման են ենթարկվել: Եվս հինգ մարդ վիրավորվել է ցույցի ժամանակ Դամասկոսի Բարզա թաղամասում` մզկիթի մոտ: Այնտեղ բողոքի ակցիան մեկնարկել է անմիջապես ավանդական ուրբաթօրյա աղոթքից հետո: Նմանատիպ ցույցեր են տեղի ունեցել մայրաքաղաքի ևս յոթ թաղամասերում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |