ԵԱ հերթական տուրում 5 հայ շախմատիստուհիներից 4 հաղթանակ են տարել

ԵԱ հերթական տուրում 5 հայ շախմատիստուհիներից 4 հաղթանակ են տարել

PanARMENIAN.Net - Թուրքական Գազիանթեփում տեղի ունեցան կանաց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 13 տուրի առաջին հանդիպումները:

Առաջնությանը Հայաստանը ներկայացնում են 5 շախմատիստուհիներ: Էլինա Դանիելայնը սպիտակներով հանդիպել է Լիլիա Դրուլևիչի հետ (Սերբիա) և հաղթել է: Լիլիթ Մկրտչյանը հաղթել է ռումինուհի Միխաելա Սանդային: Լիլիթ Գալոյանը սևերով ավելի ուժեղ գտնվեց թրքուհի Էմել Քայից: Հայաստանի 2012թ. չեմպիոն Մարիա Կուրսովան վաստակել է մեկ միավոր մեկ այլ թուրք շախմատիստուհի Միսլինա Բոզկուրտի հետ պայքարում:

Միակ պարտությունը կրել է Աննա Հայրապետյանը վրացուհի Նինո Խուրցիձեից:

Առաջնությունն անցնում է շվեյցարակա համակարգով 11 տուրով, ժամանակի հսկողությունն է 90+30 գումարած 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար: Ընդհանուր մրցանակային ֆոնդը 100 հազար եվրո է: Առաջնությունը կավարտվի մարտի 14-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---